Արձանագրային որոշումներ

7-13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի ՆԻՍՏԻ N 16 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 29-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի նիստի N 16 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Շինարարության ոլորտի բարեփոխումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետի 3-րդ սյունակից հանել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի» բառերը.
2) 1-ին կետի 4-րդ սյունակում «ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերով:
 

16 Փետրվարի 2017