38-21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ N 54 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգին հավանություն տալու մասին» N 54 արձանագրային որոշման 20-րդ կետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 2-րդ կետը «միայն» բառից հետո լրացնել «մարզային (տեղական) նշանակության» բառերով.
2) 9-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2) բնորոշվում է «Մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող մարզային (տեղական) ճանապարհների կշիռը մարզային (տեղական) ճանապարհային ցանցում» ցուցիչով, որը որոշվում է ճանապարհների ամենամյա ուսումնասիրությամբ.».
3) 10-րդ կետի աղյուսակի «Տարածաշրջանների համաչափ զարգացում» տողի 2-րդ սյունակում «Մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող ճանապարհների կշիռը մարզի ճանապարհային ցանցում» բառերը փոխարինել «Մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող մարզային (տեղական) ճանապարհների կշիռը մարզային (տեղական) ճանապարհային ցանցում» բառերով.
4) 11-րդ կետի աղյուսակի «Տարածաշրջանների համաչափ զարգացում» տողի 2-րդ սյունակում «Մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող ճանապարհների կշիռը մարզի ճանապարհային ցանցում» բառերը փոխարինել «Մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող մարզային (տեղական) ճանապարհների կշիռը մարզային (տեղական) ճանապարհային ցանցում» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը:
29 Սեպտեմբերի 2016