Արձանագրային որոշումներ

38-22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դ. Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
4. Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կազմում գործող օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների 2012 թվականի պահպանման և ծրագրերի տարեկան (ամփոփ) ծախսերի նախահաշիվները` դրանց բովանդակային բացատրագրերով ու հաշվարկ-հիմնավորումներով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պահանջներին համապատասխան:
 

29 Սեպտեմբերի 2011