Արձանագրային որոշումներ

29-8

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՆԻՍՏԻ N 37 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի նիստի N 37 արձանագրության 10-րդ կետով հավանության արժանացած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցներին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) արձանագրային որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով.
«4) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման հաշվետվության կազմման ուղեցույցին` համաձայն N 4 հավելվածի.
5) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման ուղեցույցին` համաձայն N 5 հավելվածի.
6) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության լիարժեքության գնահատման ուղեցույցին` համաձայն N 6 հավելվածի:».
2) NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
3) արձանագրային որոշումը լրացնել նոր՝ NN 4, 5 և 6 հավելվածներով՝ համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:
 

Հավելված

29 Հուլիսի 2016