16-40
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ցանկին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին և համապատասխան Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝
1) առաջարկել «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքի համապատասխան համայնքների ղեկավարներին՝ տվյալ ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նվիրատվության կարգով փոխանցել ջրամատակարար ընկերություններին.
2) առաջարկել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի համապատասխան համայնքների ղեկավարներին՝ տվյալ ընկերության սպասարկման տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նվիրատվության կարգով փոխանցել Հաաստաի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին.
3) առաջարկել «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքի համապատասխան համայնքների ղեկավարներին՝ սահմանված կարգով այդ ընկերություններում տվյալ համայնքների կողմից տնօրինվող բաժնետոմսերը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը.
4) առաջարկել համայնքների ղեկավարներին՝ հողահատկացման հիմքերը պահպանված չլինելու դեպքում սահմանված կարգով կատարել հողահատկացումներ:
Հավելված
28 Ապրիլի 2016