9-15
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման N 1 հավելվածի 80-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավա-րության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի՝
1. Հավանություն տալ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի նախագիծը:
Հավելված
10 Մարտի 2016