Արձանագրային որոշումներ

4-2

. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ՆԻՍՏԻ N 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 44-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրության 44-րդ կետով հավանության արժանացած «Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4.4-րդ կետի «Ժամկետ» սյունակում «2015 թ. 3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «շարունակական» բառով, իսկ «Արդյունք» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հոկտեմբերի 22-ի նիստի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված ժամանակացույցի.
2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 4.9-րդ կետը.
3) 4.12-րդ կետի Ժամկետ սյունակում 2015 թ. 3-րդ եռամսյակ բառերը փոխարինել 2016 թ. 2-րդ եռամսյակ բառերով:
 

4 Փետրվարի 2016

Արխիվ

2024

2023