29-9
ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՇԵՆՔԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ), ԱՅԴ ԹՎՈՒՄ ` ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում` միասնական ընդունարանների տեղակայման առաջարկվող վայրերին` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) համապատասխան մարմնի ղեկավարի հետ համատեղ երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման N 1 հավելվածով առաջարկված վայրերի համապատասխան տարածքների գույքագրում և չափագրում` դրանք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնելու (ամրացնելու) համար.
2) համապատասխան համայնքի ղեկավարի միջոցով` երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տարածքների հասցեավորումը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը` նախատեսելով համապատասխան ֆինանսական միջոցներ` գույքային իրավունքների պետական գրանցման համար:
3. Առաջարկել համայնքների ղեկավարներին սույն որոշման N 2 հավելվածով առաջարկված վայրերում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հետ կնքել անհատույց օգտագործման անժամկետ պայմանագրեր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (առաջարկել Երևանի քաղաքապետին)` 10-օրյա ժամկետում սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված տարածաշրջաններում առաջարկել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում` միասնական ընդունարանների տեղակայման վայրեր` սույն որոշման 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված կարգով համապատասխան շենքերի (տարածքների) ամրացում (հանձնում) կատարելու կամ դրանց համար համապատասխան պայմանագրեր կնքելու նպատակով:
28 Հուլիսի 2011