Արձանագրային որոշումներ

28-26

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա U Ի Ն

Հիմք ընդունելով «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման» աշխատանքների (ծառայությունների) կատարման ՊԳԳ-ԱՇՁԲ-10/53 ծածկագրով մրցույթի արդյունքները՝
1. Նախապատվություն տալ «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Արժեթղթերի արտադրության լեհական ֆաբրիկա ՊՎՊՎ» բաժնետիրական ընկերության միջև 2011 թվականի ապրիլի 7-ին կնքված ԱՇՁԲ-10/53-1 ծածկագրով պայմանագրին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը (նկատի ունենալով, որ «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է պատվիրատու) բանակցել «Արժեթղթերի արտադրության լեհական ֆաբրիկա ՊՎՊՎ» բաժնետիրական ընկերության հետ՝ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրը փոփոխելու և լրացնելու համար ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել լրամշակված պայմանագիր՝ հիմք ընդունելով սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի օրինակելի ձևը:
3. Հավանություն տալ «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման» աշխատանքների (ծառայությունների) կատարման պայմանագրի օրինակելի ձևին` համաձայն հավելվածի:


Հավելված
Հավելված 1
Հավելված 2
Հավելված 3




 

21 Հուլիսի 2011