Արձանագրային որոշումներ

40-6

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության N 1 հավելվածի 11-րդ կետը`
1. Հավանություն տալ իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ծրագիրը:

Հավելված

31 Օգոստոսի 2015