Արձանագրային որոշումներ

40-12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱ ԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՆԻՍՏԻ N 16 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 37-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների օրինակելի կանոնադրությանը և կառուցվածքին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության, տեսչության օրինակելի կանոնադրությունների և կառուցվածքի մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հայաստանի Հանրապետության նախարարության տեսչության օրինակելի կանոնադրությունը և կառուցվածքն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «տեսչություն» բառը:
3. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` իրենց ղեկավարած մարմինների կազմում տեսչական մարմինների ստեղծման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տեսչական մարմնի օրինակելի կանոնադրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ստեղծված տեսչական մարմինների կանոնադրությունները և կառուցվածքները:


Հավելված

31 Օգոստոսի 2015