38-14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ N 40 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 42-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրության 42-րդ կետով հավանության արժանացած «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետի «միջոցառման կատարման ժամկետը» սյունակում «2015 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:
13 Օգոստոսի 2015