37-32
ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ՝ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ՝
1) մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման ռազմավարությանը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման ռազմավարությունից բխող՝ 2015-2016 թվականների միջոցառումների ցանկին՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 20-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ամփոփել ստացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 30-ը հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
6 Օգոստոսի 2015