19-1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱ- ԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆԻՍՏԻ N 32 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի նիստի Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության երկրորդ գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» N 32 արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ԲԿԳ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի 1-ին գլխի 5-րդ կետով հաստատված Պետական գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակում» աղյուսակի Լիազոր մարմին» պարբերությունում ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել ՀՀ կառավարության աշխատակազմ» բառերով.
2) ԲԿԳ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի 2-րդ գլխում՝
ա. 6-րդ կետով հաստատված Համայնքային միկրոհարցումների ծրագրի ներդրում 10 համայնքներում» աղյուսակի Կառավարություն» պարբերությունում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով,
բ. 7-րդ կետով հաստատված «Պետական քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների` բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովում» աղյուսակի Լիազոր մարմին» պարբերությունում ՀՀ կառավարության աշխատակազմ» բառերը փոխարինել «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերով, իսկ «Կառավարություն» պարբերությունից հանել «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերը,
գ. 8-րդ կետով հաստատված «Պետական կառավարման մարմինների օրինաստեղծ գործունեության մասին հանրության իրազեկում» աղյուսակի Լիազոր մարմին» պարբերությունում ՀՀ կառավարության աշխատակազմ» բառերը փոխարինել «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերով, իսկ «Կառավարություն» պարբերությունից հանել «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերը.
3) ԲԿԳ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի 4-րդ գլխում՝
ա. 10-րդ կետով հաստատված «Հանրային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավում տեղեկատվության ազատության և հակակոռուպցիոն ոլորտներում» աղյուսակի Լիազոր մարմին» պարբերությունը լրացնել «, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով, իսկ «Կառավարություն» պարբերությունից հանել «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը,
բ. 11-րդ կետով հաստատված «Խոշոր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության ապահովում» աղյուսակի Կառավարություն» պարբերությունում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով:
30 Ապրիլի 2015