Արձանագրային որոշումներ

17-15

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՆԻՍՏԻ N 46 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 16-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2013 թվականի նոյեմբերի 7-ի նիստի N 46 արձանագրության 16-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014 թվա-կանների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի Մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014 թվականների ծրագրի նպա-տակների «Ռազմավարական նպատակ 9» բաժնի միջոցառումների 2-րդ և 3-րդ կետերը:
2. Սույն արձանագրային որոշման 1-ին կետով ուժը կորցրած ճանաչված կետերով նախատեսված «ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման ընթացակարգերի սահմանում» և «ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման գործընթացում ռիսկերի բացահայտում, չափանիշների մշակում և կառավարում» միջոցառումների կատարման պատասխանատու համարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և այդ միջոցառումների կատարման ժամկետ սահմանել 2015 թվականի հուլիսի 1-ը:
 

16 Ապրիլի 2015