Արձանագրային որոշումներ

15-9

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ` «ՄԵԿ ԵՐԵԽԱ-ՄԵԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ» ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՆԿԱՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փուլային ծրագրին (այսուհետ` ծրագիր) և փորձնական փուլի նկարագրին՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ՝
1) ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվելու է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով.
2) ծրագրի շրջանակներում՝ տեղական արտադրությունը խթանելու նպատակով աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ, որոնք ձեռք են բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ մեկ աղբյուրից գնման եղանակով:
Հավելված

9 Ապրիլի 2015

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր