Արձանագրային որոշումներ

14-13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ N 47 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 16-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի նիստի N 47 արձանագրության 16-րդ կետով հավանության արժանացած «Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման հայեցակարգին և գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հավանության արժանացած ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի «Կատարման ժամկետ» սյունակում «2014 թ. առաջին եռամսյակ» բառերը փոխարինել «2015 թ. չորրորդ եռամսյակ» բառերով.
2) 12-րդ կետի՝
ա. «Պատասխանատու մարմին» սյունակում «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ), ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Կատարման ժամկետ» սյունակում «2014 թ.» բառերը փոխարինել «2015 թ. չորրորդ եռամսյակ» բառերով:

 

2 Ապրիլի 2015