Արձանագրային որոշումներ

34-19

ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱԽՏԱԾԻՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ`
1) հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին և ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ֆինանսավորման հնարավո-րության հարցը կքննարկվի դրանց պատասխանատու պետական կառավարման մարմինների կողմից բյուջետային գործընթացով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվելիք բյուջետային ֆինանսավորման հայտի (ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրի) առկայության դեպքում:

Հավելված

14 Օգոստոսի 2014