26-16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին`
1) եռամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
ա. Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) համաձայն համապատասխան ոլորտներում 2012-2014 թվականներին իրականացվելիք այն ծրագրերը, որոնք դեռևս չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հավանություն ստանալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1144-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 55-րդ և 56-րդ կետերում նշված ծրագրերի),
բ. առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով 2012-2014 թվականների համար նախատեսված միջոցառումները և ծախսերը ՄԺԾԾ-ին համապատասխանեցնելու վերաբերյալ.
2) լայնորեն լուսաբանել ՄԺԾԾ-ով իրենց ոլորտների գծով նախատեսված առաջնայնությունները:
7 Հուլիսի 2011