Արձանագրային որոշումներ

53-5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ՆԻՍՏԻ N 29 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի նիստի N 29 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Քաղաքային պոլիկլինիկական ոլորտի զարգացման հայեցակարգին և հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 2-րդ ենթակետը.
2) 1-ին կետի 3-րդ ենթակետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.
3) 2-րդ կետի 1-ին ենթակետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.
4) 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:

 

18 Դեկտեմբերի 2014

Արխիվ

2024

2023