2-5
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հայեցակարգեր, ռազմավարություններ, ծրագրեր մշակելիս՝ առաջնորդվել սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցով:
Հավելված
22 Հունվարի 2015