52-4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ՆԻՍՏԻ N 22 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի նիստի N 22 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին և այդ ընտրության (նշանակման) հիման վրա բուժաշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը «գործընթացի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մարզերում աշխատելու համար պետական պատվերի շրջանակներում նպատակային կրթություն ստացած բժիշկ-մասնագետների նշանակման կարգի:» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել սույն արձանագրային որոշման կիրառումը հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական ոլորտի բաժնետիրական ընկերություններում:
11 Դեկտեմբերի 2014