45-12
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏ-ՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան՝
1. Հաստատել Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի` Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության չորրորդ համատեղ պարբերական ազգային զեկույցը` համաձայն NN 1, 2 , 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մինչև 2014 թվականի նոյեմբերի 10-ը ապահովել Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի` Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության չորրորդ համատեղ պարբերական ազգային զեկույցի օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
30 Հոկտեմբերի 2014