Արձանագրային որոշումներ

35-11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՆԻՍՏԻ N 37 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 11-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի նիստի N 37 արձանագրության 11-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի 8-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Անհրաժեշտ միջոցառումներ» սյունակում «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարությունում» բառերով.
2) «Կատարման պատասխանատու» սյունակում «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե,» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն,» բառերով.
3) «Կատարման ժամկետ» սյունակում «2014 թ. II-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2014 թ. 4-րդ եռամսյակ» բառերով:

 

21 Օգոստոսի 2014