Արձանագրային որոշումներ

34-12

ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 1 հավելվածի 55-րդ կետը`
1. Հավանություն տալ ինտերնետ կառավարման սկզբունքներին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ինտերնետ կառավարման ոլորտում քաղաքականության մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող` «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը` դրանում, իրենց համաձայնությամբ, ընդգրկելով հասարակական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին:
Հավելված

14 Օգոստոսի 2014