Արձանագրային որոշումներ

37-33

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 13-ը անցկացնել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:
4. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին`
1) ապահովել, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու ենթակա՝ սույն որոշման N 3 հավելվածի I մասում նշված Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և ծրագրերը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը.
2) անհրաժեշտության դեպքում ապահովել նաև սույն որոշման N 3 հավելվածում չնշված` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և ծրագրերը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը.
3) ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրենց համակարգի կազմակերպություններին տրամադրված` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակում չընդգրկված վարկերի մարման գծով բյուջետային մուտքերը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում ներառելու վերաբերյալ:

Հավելված

4 Սեպտեմբերի 2014

Արխիվ

2024

2023