Արձանագրային որոշումներ

27-5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՋՐՕԳՏԱ ԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎՏՈՄԱՏ, ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ բանակցել միջազգային դոնոր երկրների կամ կազմակերպությունների հետ սույն որոշման հավելվածով հաստատված՝ Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքի համաձայն ծրագրի մշակման և իրականացման համաֆինանսավորման համար` առաջին փուլում ապահովելով ենթաավազանային պիլոտային ծրագիր` առաջնահերթությունը տալով ձկնաբուծական տնտեսություններին:
Հավելված

26 Հունիսի 2014