Արձանագրային որոշումներ

15-18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ՆԻՍՏԻ N 46 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրության 14-րդ կետով հավանության արժանացած «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1.1-ին կետի`
ա. 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Տարիքային տարբեր խմբերի համար երաժշտության և կերպարվեստի պարապմունքների ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում»,
բ. 6-րդ սյունակում «2013 թ. ընթացքում» բառերը փոխարինել «2014-2015 թթ. ընթացքում» բառերով.
2) 1.2-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ներառել «Համաշխարհային մշակույթի պատմություն» առարկան»,
բ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 4-րդ ենթակետի 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2015» թվով.
3) 2.1-ին կետի 3-րդ ենթակետի 6-րդ սյունակում «2013 թ. ընթացքում» բառերը փոխարինել «2014 թ. 4-րդ եռամսյակ» բառերով.
4) 3.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել
«2015» թվով:
 

17 Ապրիլի 2014