Արձանագրային որոշումներ

9-19

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2014 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2014 թվականի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել NN 1 և 2 հավելվածներով նախատեսված միջոցառումների կատարումն ըստ ծրագրի:

Հավելված

6 Մարտի 2014

Արխիվ

2024

2023