13-5
ՍԵՌԻ ՀԱՏԿԱՆԻՇՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:
3 Ապրիլի 2014