Արձանագրային որոշումներ

12-11

<<ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 461-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝
1. Հավանություն տալ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2014 թվականի մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝
1) ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպել <<Հայկական ատոմային էլեկտրակայան>> փակ բաժնետիրական ընկերության և <<Ռոսատոմ>> Պետական Կորպորացիայի <<Ռուսատոմ սերվիս>> փակ բաժնետիրական ընկերության միջև <<Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորության հիմնավորման>> մասին պայմանագրի ստորագրումը՝ միջկառավարական համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում.
2) ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում իրականացնել այդ աշխատանքների կատարման մասնագիտական ռիսկերի գնահատման աուդիտ.
3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված աուդիտի դրական եզրակացությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպել <<Հայկական ատոմային էլեկտրակայան>> փակ բաժնետիրական ընկերության և <<Ռոսատոմ>> Պետական Կորպորացիայի <<Ռուսատոմ սերվիս>> փակ բաժնետիրական ընկերության միջև <<Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման նախապատրաստման>> մասին պայմանագրի ստորագրումը:
Հավելված

27 Մարտի 2014

Արխիվ

2024

2023