Արձանագրային որոշումներ

14-51

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝
1) հիմք ընդունելով սույն հայեցակարգը՝ երկամսյա ժամկետում մշակել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր և միջոցառումների ժամանակացույց, այդ թվում՝ առաջարկել վերանայել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի հունիսի 1-ի ՆՀ-100-Ն հրամանագիրը, դրանք քննարկել շահագրգիռ մարմինների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.
2) հիմք ընդունելով սույն հայեցակարգը՝ երկամսյա ժամկետում շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կառույցների փորձագետների առաջարկությունների հիման վրա մշակել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծ և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.
3) մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը կոռուպցիայի դեմ պայքարի ձևավորվելիք խորհրդի քննարկմանը ներկայացնել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որում, որպես հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ, առաջարկել հետևյալ չորս բնագավառները`
ա. կրթություն,
բ. առողջապահություն,
գ. պետական եկամուտների հավաքագրում,
դ. ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:

 

Հավելված

10 Ապրիլի 2014