Արձանագրային որոշումներ

6-1

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ, ԱՆՑԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ հանրապետական գործադիր մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի) և մարզպետարանների (այսուհետ` լիազոր մարմիններ) կողմից`
1) ծառայողական վկայականների տրամադրման օրինակելի կարգին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ծառայողական անցագրերի տրամադրման օրինակելի կարգին՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ծառայողական վկայականների և ծառայողական անցագրերի հաշվառման օրինակելի կարգին` համաձայն N 3 հավելվածի.
4) տրամադրվող ծառայողական վկայականների նկարագրին՝ համաձայն N 4 հավելվածի.
5) տրամադրվող ծառայողական անցագրերի նկարագրին՝ համաձայն N 5 հավելվածի:
2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մեկամսյա ժամկետում՝
1) ապահովել սույն կարգին չհամապատասխանող վկայականների և անցագրերի հետ վերադարձը համապատասխան աշխատակազմեր.
2) ընդունել սույն որոշումից բխող համապատասխան իրավական ակտեր:


Հավելված

13 Փետրվարի 2014