Արձանագրային որոշումներ

2-11

«ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱԱԳԱՅԻ 1954 Թ. ՄԱՅԻՍԻ 14-Ի ԿՈՆ ՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ «ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱԱԳԱՅԻ 1954 Թ. ԿՈՆ ՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ 1999 Թ. ՄԱՐՏԻ 26-Ի ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. մայիսի 14-ի կոնվենցիայի և «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիային կից 1999 թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրության կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ 10-օրյա ժամկետում ապահովել պարբերական զեկույցի և կից ներկայացվող փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ, 11-րդ, 91-րդ և 92-րդ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 14-րդ, 15-րդ, 264-րդ, 390-րդ, 397-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2002 թվականի հուլիսի 11-ի N 555 հրամանով հաստատված` «Զինված ընդհարումների իրավունք» ձեռնարկի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2002 թվականի հուլիսի 19-ի N 573 հրամանով հաստատված` «Միջազգային մարդասիրական իրավունք» ուսումնական ձեռնարկի համապատասխան բաժինների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2011 թվականի օգոստոսի 25-ի N 978 հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական կանոնադրության 2-րդ մասի օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ պարբերական զեկույցն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. մայիսի 14-ի կոնվենցիայի և «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիային կից 1999 թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրության կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցի և կից ներկայացվող փաստաթղթերի փոխանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:

Հավելված

16 Հունվարի 2014

Արխիվ

2024

2023