48-14
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Հավանություն տալ Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագրի միջոցառումների իրականացման պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` համապատասխան միջոցառման կատարման ընթացքի վերաբերյալ յուրաքանչյուր կիսամյակի հաջորդող ամսվա 10-ը, ինչպես նաև սահմանված ժամկետի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել միջոցառման կատարման մասին տեղեկատվություն:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն արձանագրային որոշման 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրականացված միջոցառումների մասին ամփոփ հաշվետվություն:
4. Ծրագրի միջոցառումների իրականացման պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` համապատասխան բյուջետային հայտերում, յուրաքանչյուրն իր մասով, նախատեսել ծրագրի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումներ, իսկ 2013 թվականի ընթացքում միջոցառումներն իրականացնել իրենց գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
21 Նոյեմբերի 2013