Արձանագրային որոշումներ

49-24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2013 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին (այսուհետ` ամփոփաթերթիկ` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ամփոփաթերթիկում արտահայտված Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած փոփոխություններին համապատասխան լրամշակված տարբերակը (այսուհետ` նախագիծ) ամփոփաթերթիկի հետ միասին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` ապահովել նախագծը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ) ներկայացնելը:


Հավելված

Հավելված

28 Նոյեմբերի 2013