Արձանագրային որոշումներ

47-2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՆԻՍՏԻ N 53 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 26-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի նիստի N 53 արձանագրության 26-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի աշխատակազմի ներքին գործավարության օրինակելի կարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի)` սույն արձանագրային որոշման հավելվածի օրինակելի կարգը հավանության արժանանալուց հետո մեկամuյա ժամկետում` համապատասխան մարմիններում գործող ներքին գործավարության կարգը համապատասխանեցնել սույն արձանագրային որոշման հավելվածի օրինակելի կարգի դրույթներին կամ սույն արձանագրային որոշման հավելվածի օրինակելի կարգի դրույթներին համապատասխան հաuտատել ներքին գործավարության կարգն ու համապատասխան իրավական ակտի պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

Հավելված

14 Նոյեմբերի 2013