Արձանագրային որոշումներ

50-29

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ Մ Ա Ս Ի Ն

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարներին`
1) քննության առնել սույն արձանագրային որոշման NN 1 և 2 հավելվածները և անհրաժեշտության դեպքում մինչև 2013 թվականի դեկտեմբերի 13-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների ցուցանիշները լրամշակելու վերաբերյալ.
2) մինչև 2013 թվականի դեկտեմբերի 13-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկերը:

Հավելված

Հավելված

Հավելված

5 Դեկտեմբերի 2013

Արխիվ

2024

2023