Արձանագրային որոշումներ

11-1

ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՂ ԵՐԵՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ` ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՒ (ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ), ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի նիստի N 3 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշման`
1. Հավանություն տալ`
1) սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագրին` համաձայն N 2 հավելվածի.
3) շաքարային դիաբետի դեմ պայքարի ռազմավարական ծրագրին` համաձայն
N 3 հավելվածի.
4) սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի դեմ պայքարի ռազմավարական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցին` համաձայն N 4 հավելվածի.
5) չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցին` համաձայն N 5 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի դեմ պայքարի ռազմավարական ծրագրերով և ժամանակացույցերով նախատեսված միջոցառումների իրականացումը, իսկ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Հավելված 1

Հավելված 2

Հավելված 3

Հավելված 4

Հավելված 5

24 Մարտի 2011