Արձանագրային որոշումներ

40-14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգին (այսուհետ՝ հայեցակարգ)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ համատեղ մշակել գիտական ոլորտին օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ռազմավարությունը` հայեցակարգում ներառելու համար:
Հավելված

3 Հոկտեմբերի 2013

Արխիվ

2024

2023