Արձանագրային որոշումներ

37-1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31 - Ի N 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N 4 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների՝ ներառյալ բնակչության իրազեկման միջոցառումների 2013-2016 թվա-կանների ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ սյունակում Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման և ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 44 արձանագրային որոշման պահանջները մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հանրային առողջության ոլորտում կենսաբանական և քիմիական վտանգներով արտակարգ իրավիճակների ժամանակ գործունեության ստանդարտ ընթացակարգեր: բառերը փոխարինել Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման պահանջները` մշակել հանրային առողջության ոլորտում կենսաբանական և քիմիական վտանգներով արտակարգ իրավիճակների ժամանակ գործունեության ստանդարտ ընթացակարգերը սահմանող շահագրգիռ կառույցների ղեկավարների համատեղ հրաման:» բառերով:
 

19 Սեպտեմբերի 2013

Արխիվ

2024

2023