37-33
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ներկայացնել առաջարկություն վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանության հետ կապված լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:
19 Սեպտեմբերի 2013