Արձանագրային որոշումներ

36-26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵ ՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի` համաձայն N 2 հավելվածի, վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2013 թվականի սեպտեմբերի 17-ից անցկացնել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:
4. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու ենթակա (N 3 հավելվածի I մասում նշված)` Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի և ծրագրերի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը.
2) անհրաժեշտության դեպքում ապահովել նաև N 3 հավելվածում չնշված ծրագրերի և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը.
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրենց համակարգի կազմակերպություններին տրամադրված` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակում չընդգրկված վարկերի (նաև ժամկետանց վարկերի) մարման կամ սպասարկման գծով բյուջետային մուտքերը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում ներառելու վերաբերյալ:
Հավելված1

Հավելված2

Հավելված3

13 Սեպտեմբերի 2013

Արխիվ

2024

2023