33-4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՆԻՍՏԻ N 42 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի նիստի N 42 արձանագրության 33-րդ կետով հավանության արժանացած «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագրին և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) արձանագրային որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Եվ վերջապես, որպես հիմնախնդրի լուծման ծայրահեղ տարբերակ, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել անմիջապես դեղ արտադրող օտարերկրյա կազմակերպություններից պետության կարիքների համար դեղերի գնման գործընթացն առանց հայտարարության բանակցային ընթացակարգով կազմակերպելու հնարավորությունը՝ այն վերապահելով ՀՀ առողջապահության նախարարությանը:» նախադասությունը.
2) արձանագրային որոշման N 2 հավելվածի Հիմնախնդիր 2. բաժնի 4-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
22 Օգոստոսի 2013