Արձանագրային որոշումներ

29-23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի նիստի N 43 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2013 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2013 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.
2) 5-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2013 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «Համաշխարհային բանկից համաձայնություն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում» բառերով.
3) 6-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2013 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 3-ամսյա ժամկետում» բառերով.
4) 7-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2013 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 4-ամսյա ժամկետում» բառերով.
5) 8-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2013 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 7-ամսյա ժամկետում» բառերով.
6) 9-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 8-ամսյա ժամկետում» բառերով.
7) 10-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 10-ամսյա ժամկետում» բառերով.
8) 11-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 1-ամյա ժամկետում» բառերով.
9) 12-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սույն ժամանակացույցի 5-րդ կետի կատարումից հետո 1-ամյա ժամկետում» բառերով:

 

25 Հուլիսի 2013