29-6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ՆԻՍՏԻ N 45 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի նիստի N 45 արձանագրության 23-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի 7.4-րդ ենթակետի միջոցառումների կատարման «Վերջնաժամկետը» սյունակում «2012» թիվը փոխարինել «2013» թվով:
25 Հուլիսի 2013