25-11
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈԻՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:
27 Հունիսի 2013