Արձանագրային որոշումներ

27-13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31- Ի ՆԻՍՏԻ N 21 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 9 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի նիստի N 21 արձանագրության «Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծին և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 9 արձանագրային որոշման 2-րդ կետում «մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ տարի վեց ամսվա ընթացքում» բառերով:

10 Հուլիսի 2013