27-16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 25 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի նիստի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությանը և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինասնավորման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 25 արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության`
ա. «Դ. Բարձրագույն կրթության և գործարար միջավայրի համագործակցության խթանում և բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումների խրախուսում» բաժնի առաջին պարբերությունից հանել վերջին նախադասությունը,
բ. N 3 աղյուսակի 4-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի «Դ. Հայաստանի բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումների խրախուսում» բաժինը:
10 Հուլիսի 2013