11-7
ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱ ՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) կազմակերպել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագիր-ժամանակացույցում ներառված միջոցառումների հանրային քննարկումներ հասարակական, քաղաքական կազմակերպությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ.
2) ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ` սույն որոշման հավելվածում ներառված միջոցառումների իրականացման համար.
3) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ արդյունքների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 23 արձանագրային որոշման 4-րդ կետը:
24 Մարտի 2011